«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ. Տիգրան Վարդանյանի կողմից։ Ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ և սարքավորումներ, տարեցտարի հզորանալով՝ Ընկերությունն այսօր արդեն հանդիսանում է կաթնարդյունաբերության բնագավառում առաջատարներից մեկը և իր ուրույն տեղն ունի կաթնամթերքի հայաստանյան շուկայում։
Շարունակաբար կատարվող ներդրումների ու միջոցների արդյունավետ բաշխման, ինչպես նաև. արտադրական պրոցեսների կատարելագործման շնորհիվ Ընկերության արտադրանքն առանձնանում է որակական բարձր հատկանիշներով։
Գործունեության աոաջին իսկ օրերից աշխատանքների հիմքում դրված է արտադրանքի բարձր որակի պահպանման սկզբունքը, իսկ ընկերության հետագա ընդլայնման և զարգացման գրավականը դարձան հետևողական աշխատանքն ու գործին նվիրվածությունը, ինչպես նաև՝ աշխատանքային տարբեր օղակներում ընդգրկված մասնագետների պատրաստվածությունն ու փորձը։
Բիֆիդո ապրանքանիշը ստեղծվել է 2009 թվականին: Նպատակը բիֆիդոկուլտուրաներով հարստացված կաթնամթերքի արտադրություն սկսելն էր: Բիֆիդոկուլտուրաներով հարստացված կաթնամթերքը բարելավում է աղիքային միկրոֆլորան, բարձրացնում է դիմադրողականությունը և ունի ցածր յուղայնություն, օժտված է բժշկական և դիետիկ ազդեցությամբ:
Տեսականին բավականին մեծ է՝ բիֆիդոթթվասեր բիֆիդոբակտերիաներով, բիֆիդոկեֆիր բիֆիդոբակտերիաներով, բիֆիդոմածուն բիֆիդոբակտերիաներով, բիֆիդոյոգուրտներ բիֆիդոբակտերիաներով, բիֆիդոկաթնաշոռ բիֆիդոբակտերիաներով, բիֆիդոկաթնաշոռ+բիֆիդոթթվասեր բիֆիդոբակտերիաներով, որոնք լայն սպառում ունեն:
Երևան կաթ բրենդը ձեռք է բերվել 2010 թվականին: «Երևան Կաթ»-ը երկար տարիներ սիրված և ճանաչված է պաղպաղակի արտադրության ոլորտում: Այն աչքի է ընկնում իր յուրահատուկ համով, մեծ տեսականիով և բարձր որակով։ Յուրաքանչյուր սպառող կարող է գտնել իր քիմքին հաճելի համ:
Balmy-ն հիմնադրվել է 2023 թվականին։ Հիմնական նպատակը բարձր դասի պաղպաղակների արտադրությունն էր։ Պաղպաղակները պատրաստված են բարձրորակ սերուցքային կարագով։ Հումքը բնական է և որակյալ։ Առաջարկվող տեսականին բավական լայն է և բազմազան: Կարճ ժամանակահատվածում Balmy-ն հասցրել է սպառողին ներկայացնել քսան և ավել տեսականի :