• ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԱՐՏԱԴՐԱՆՔ
    • Կաթ և սերուցք
    • Թան
    • Հալած պանիր
    • Մայոնեզ
    • Կաթնային կոկտեյլ
    • Յոգուրտ
    • Կաթնաշոռային պանիրներ
    • Պաղպաղակ
      Բալմի - BALMY
      Երևան Կաթ - YEREVAN KAT
    • Թթվասեր
    • Կաթնաշոռ և կաթնաշոռային արտադրանք
    • Կարագ
    • Սառը սուրճ
    • Մածուն
    • Պանիրներ
    • Կրեմ` հարելու համար
    • Բիֆիդո
    • Կեֆիր
  • ՄԵՐ ԲՐԵՆԴՆԵՐԸ
  • ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
  • ԿԱՊ
  • Armenia flag
  • Russian flag
  • England flag
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԱՐՏԱԴՐԱՆՔ
    • Կաթ և սերուցք
    • Թան
    • Հալած պանիր
    • Մայոնեզ
    • Կաթնային կոկտեյլ
    • Յոգուրտ
    • Կաթնաշոռային պանիրներ
    • Պաղպաղակ
    • Թթվասեր
    • Կաթնաշոռ և կաթնաշոռային արտադրանք
    • Կարագ
    • Սառը սուրճ
    • Մածուն
    • Պանիրներ
    • Կրեմ` հարելու համար
    • Բիֆիդո
    • Կեֆիր
  • ՄԵՐ ԲՐԵՆԴՆԵՐԸ
  • ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
  • ԿԱՊ
Image alt

Մեր մասին

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թ. Տիգրան Վարդանյանի կողմից: Ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաններ և սարքավորումներ, տարեցտարի հզորանալով` ընկերությունն այսօր արդեն հանդիսանում է կաթնարդյունաբերության բնագավառում առաջատարներից մեկը և իր ուրույն տեղն ունի կաթնամթերքի հայաստանյան շուկայում:

Մեզ համար կարևոր է բարձրակարգ հումքը։ Կաթի ձեռքբերման և մթերման հարցում մենք համագործակցում ենք Արթիկի, Կարմիրի, Թալինի, Ապարանի, Աշտարակի և այլ շրջանների ֆերմերերային տնտեսությունների հետ: Գործարան բերված կաթը, նախ և առաջ ենթարկվում է պարտադիր քիմիական և մանրէաբանական հետազոտության ընկերության լաբորատորիաներում։ Մեր բոլոր լաբորատորիաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով: Ստանդարտի պահանջներին համապատասխանության դեպքում կաթն ընդունվում է  ընկերության կողմից: Արտադրական ողջ գործընթացը` կաթի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի բաշխումը վաճառակետերին, ենթակա է լաբորատոր պարտադիր վերահսկողության: Տարաները մեկանգամյա օգտագործման են։ Տարայավորումից առաջ դրանք ենթարկվում են մանրէազերծման` հատուկ տեղադրված ուլտրամանուշակագույն լամպերի միջոցով:

Մենք մտածել ենք անգամ մանրուքների մասին։ Մեր արտադրական մասնաշենքում տեղադրված է հատուկ օդափոխման համակարգ, ինչի շնորհիվ գործարան մտնող օդը ենթարկվում է կրկնակի մաքրման, նորմավորվում է օդի խոնավությունը, ջերմաստիճանը:

Այսպիսով, արտադրական ողջ ընթացքում մենք ապահովում ենք բարձր սանիտարահիգիենիկ ստանդարտներ։

Image alt

Մեր արտադրամասերը

«Դուստր Մարիանա» ՍՊԸ-ի նպատակն է սպառողին մատուցել բարձրորակ սննդամթերք՝ համապատասխան բոլոր միջազգային չափանիշներին։ Իր հիմնադրումից ի վեր մեր ընկերությունը մշտապես ավելացնում է իր տեսականին, զուգահեռ կատարելագործում է կիրառվող տեխնոլոգիաները։ Ժամանակի ընթացքում մեր արտադրամասերը ընդլայնվել են, զարգացել, ներդրվել են լավագույն ժամանակակից տեխնոլոգիաները։

Այս պահին մեր ընկերությունն ունի տեխնիկապես հագեցած վեց արտադրական տարածք․

  • Պաստերացված և ուլտրապաստերացված կաթ
  • Թթու կաթնամթերք
  • Պանիր 
  • Չոր կաթ, կարագ և կաթնային յուղ
  • Կաթնաշոռ և կաթնաշոռային մթերքներ
  • Պաղպաղակ
Image alt

Մեր մասնագետները

Մենք կարևորում ենք մասնագետների ճիշտ ընտրությունն ու վերապատրաստումը, ուստի համագործակցում ենք Հայաստանի Ագրարային Համալսարանի և մի շարք այլ մանսագիտական Բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ նախապատրաստելով անհրաժեշտ որակներով աշխատակիցներ։

Մենք կաևորում ենք նաև մասնագիտական աճը, ուստի մեր բոլոր աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են։ Արդյունքում ունենում ենք ավելի որակյալ մասնագետներ և ավելի բարձրակարգ արտադրանք։ Աշխատանքային ողջ ընթացքը խիստ հսկողության տակ է։

Image alt

Արտադրության ընթացքը

Գործարան բերված կաթը, նախ և առաջ ենթարկվում է պարտադիր քիմիական և մանրէաբանական հետազոտության ընկերության լաբորատորիաներում։ Մեր բոլոր լաբորատորիաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով: Ստանդարտի պահանջներին համապատասխանության դեպքում կաթն ընդունվում է  ընկերության կողմից: Արտադրական ողջ գործընթացը` կաթի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի բաշխումը վաճառակետերին, ենթակա է լաբորատոր պարտադիր վերահսկողության: Տարաները մեկանգամյա օգտագործման են։ Տարայավորումից առաջ դրանք ենթարկվում են մանրէազերծման` հատուկ տեղադրված ուլտրամանուշակագույն լամպերի միջոցով:

Մենք մտածել ենք անգամ մանրուքների մասին։ Մեր արտադրական մասնաշենքում տեղադրված է հատուկ օդափոխման համակարգ, ինչի շնորհիվ գործարան մտնող օդը ենթարկվում է կրկնակի մաքրման, նորմավորվում է օդի խոնավությունը, ջերմաստիճանը: Այսպիսով, արտադրական ողջ ընթացքում մենք ապահովում ենք բարձր սանիտարահիգիենիկ ստանդարտներ։

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում գործում է կառավարման գլոբալ համակարգ, որի մեջ մտնում են որակի կառավարման համակարգը` ISO 9001-2000 միջազգային ստանդարտի պահանջներով, էկոլոգիական կառավարման համակարգը` ISO 14001-2004 միջազգային ստանդարտի պահանջներով և Codex alimentarius հանձնաժողովի կողմից երաշխավորված` սննդարդյունաբերությունում ռիսկերի կառավարման HACCP համակարգը:

Image alt

Հաջողության գրավականը

Մեր ընկերության բոլոր արտադրամասերը զինված են նորագույն տեխնիկայով և տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ էլ բարձրացել է աշխատանքի արտադրողականությունը:  Սարքավորումների մեծ մասը Գերմանիայից և Իտալիայից են բերված, համապատասխանում են բարձր որակին և գեղեցիկ դիզայնին: Ընկերությունը ունի ավտոմատ հոսքային գծեր, որոնք հնարավորություն են տալիս տնտեսել վառելիքը և էլեկտրաէներգիան: Ձեռնարկության արտադրական գործընթացի մոտ 90% մեքենայացված է:

Մեր ընկերության կողմից արտադրվող կաթնաթթվային ապրանքների ու պանրի լայն տեսականին շուկայում ներկայացված են «Մարիաննա» և «Բիֆիդո» ապրանքանիշերի ներքո: Պարբերաբար իրականացվող ներդրումների ու միջոցների արդյունավետ բաշխման ինչպես նաև արտադրական գործընթացների կատարելագործման շնորհիվ Ընկերության արտադրանքն առանձնանում է կայուն որակական բարձր հատկանիշներով։ Ընկերության զարգացմանը մեծապես նպաստել են 2009թ.-ից գործող չոր կաթի և կարագի արտադրությունների մեկնարկը: Բարձր որակի և անվտանգության պահպանման ապահովման նպատակով ընկերությունում ներդրվել է որակի կառավարման և սննդամթերքի անվտանգության ISO 22000 ստանդարտ:

Image alt

Արտահանում

2013 թվականին մեր ընկերությունն առաջին անգամ սկսեց արտադրատեսակների արտահանումը, սկզբում փոքր ծավալներով մուտք գործեցինք ռուսական շուկա։ Արտահանված առաջին ապրանքները պանիրների մեր տեսականին էր: Արձագանքները դրական էին, ուստի մեր ընկերությունը որոշեց շարունակել և ավելացնել արտահանման ծավալները։ Արդեն 2017 թվականին Ընկերությունը իրականացնում էր մեծ ծավալներով  կաթնամթերքի և պաղպաղակի արտահանում  Ռուսաստանի Դաշնություն:  Արտադրանքը  արժանացել է սպառողների հավանությանը և  սիրվել նրանց կողմից: Կաթնամթերքի և պաղպաղակի արտահանումներ իրականացվում են   նաև դեպի Վրաստան:

Ունեցել ենք արտահանումներ նաև այլ  երկներ՝  ԱՄՆ, Բահրեին։ Արձագանքները դրական են եղել: Մեր նպատակն է առաջիկայում ևս ընդլայնել արտահանման սահմաններն ու ավելացնել ծավալները։

Marianna Logo

Մեր մասին

  • Արտադրամասեր
  • Արտահանում

Արտադրանք

  • Ապրանքախմբեր

Մեր բրենդները

  • Ձեռքբերումներ

Պատկերասրահ

  • Ֆոտո
  • Վիդեո

Կապ

  • +374 10 73 12 62
  • [email protected]
  • Իրավաբանական հասցե` Հաղթանակ թաղամաս,  6/17, ք. Երևան, Հայաստան, 0081

    Գործունեության հասցե` Հաղթանակ թաղամաս,  6/28, ք. Երևան, Հայաստան, 0081

Հետևեք մեզ

Պատրաստված է ընկերության կողմից